211652_close_icon
views-count5976 դիտում article-date 20:14 22-12-2017

Հասարակական խորհրդին են ներկայացվել ՍԱՊԾ նոր ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է սկսել 2017 թվականի ընթացքում, որոնք շարունակելու է նաև 2018 թվականին. խորհրդի անդամներին են ներկայացվել դրանց վերաբերյալ մանրամասներ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում՝ նշելով, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի հնարավոր չէր լինի հասնել արդյունքի: Հասարակական խորհրդի անդամները փաստել են, որ մի շարք ուղղություններով (մսի իրացման շղթա, սննդամթերքի տեղափոխում, անցում սպանդանոցային ծագման մսի իրացմանը, ոլորտային վերահսկողություն և այլն) արդյունքները տեսանելի են, միաժամանակ բարձրացրել են հարցեր, որոնց վերաբերյալ Ծառայության պաշտոնյաները ներկայացրել են ինչպես լրացուցիչ տեղեկատվություն, այնպես էլ դեռևս լուծում չստացած խնդիրների ուղղությամբ նախատեսվող միջոցառումները: Մասնավորապես՝ ներկայացվել են 2018 թվականին իրականացվելիք նոր ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ռիսկերի գնահատման համակարգի արդիկանացմանը, մոնիթորինգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման թվայնացված համակարգի ներդրմանը, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվում են միջազգային գործընկերների՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության գործակալության և Ավստիական զարգացման գործակալության հետ միասին: Ծառայությունը նաև շարունակելու է «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի» (HACCP-ի) ներդրման աշխատանքը: Հասարակական խորհրդի անդամների հետ համագործակցության արդյունքում, արդեն ձևավորվել է HACCP ստուգաթերթը, նույն ձևաչափով նաև տեղեկատվական/իրազեկման մի շարք աշխատանքներ են տարվել: Նշված ծրագրերը ոչ միայն կբարելավեն սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողական աշխատանքների որակն ու արդյունավետությունը, այլ նաև կստեղծեն համակարգային լուծումների համար անհրաժեշտ հիմքեր: Հասարակական խորհրդի անդամները դրական են գնահատել նախաձեռնությունները, կարևորել հանրային իրազեկման աշխատանքները. պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ գործակցել սկսված բարեփոխումների արդյունավետ ընթացքն ապահովելու համար: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր