2103 դիտում
15:14 22-11-2016
ՍԱՊԾ-ն հիշեցնում է՝ սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ք. Երևան Կոմիտաս 49/2 հասցեով` թղթային տարբերակով կամ առցանց՝ գրանցվելով կայքի «ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժնում:
Նշենք, որ գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են տեղեկատվությունը տրամադրել նախքան գործառնություններն սկսելը:
Ծառայությունը հորդորում է սննդի շղթայի բոլոր օպերատորներին կատարել այս օրենսդրական պահանջը և տեղեկացնում, որ խստորեն հետևելու է գործընթացին: Սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև պահանջվող տեղեկատվությունը ժամանակին չտրամադրելու դեպքում տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-րդ հոդվածի համաձայն՝ 100.000 ՀՀ դրամի չափով:
Լրացուցիչ տեղեկությունների կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել (010) 20 60 40 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
2499 դիտում
14:56 03-03-2017
ՍԱՊԾ-ն պարզեցնում է ընթացակարգերը սննդի շղթայի օպերատորների և սպառողների համար
1651 դիտում
16:18 03-05-2017
ՍԱՊԾ-ն հիշեցնում է հանրային սննդի օբյեկտներում մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը
2848 դիտում
13:15 13-03-2018
Քննարկվելու է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրումը
Այս բաժնից
478 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
622 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1093 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը