Աջ ղեկով մեքենաներ ունեցողները բողոքի ցույցեր են անում
Աջ ղեկով ավտոմեքենանարի վարորդները ավտոերթով բողոքի ցույց են իրականացնում Երևանի փողոցներում: Նրանց բողոքը աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումն արգելող օրենսդրական փաթեթի դեմ է, որն արդեն [url=https://www.e-draft.am/projects/618]e-draft.am[/url] կայքում դրված է հանրային քննարկման: Դեմ քվեարկածների թիվը կազմում է 95 տոկոս:
Նշենք, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը, որով նախատեսվում է արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Կարծիք կա, թե արգելքը թելադրված է ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում, որպեսզի ռուսական արտադրության ավտոմեքենաները վաճառվեն Հայաստանում:
Ավտոերթի մասնակից վարորդները մտադիր են հանդիպել Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի հետ, փոխանցել իրենց առաջարկները և պահանջել չարգելել աջ ղեկով մեքենաների նրկրումն ու շահագործումը: