211652_close_icon
views-count81541 դիտում article-date 22:15 10-02-2022

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. 3 տասնյակից ավելի մեքենաներ ճանշինի մեղքով մնացել են Ծղուկ գյուղի ճանապարհին. փրկարարները մեծ թվով քաղաքացիների տեղափոխել են հենակետ, 70–ից ավելի մեքենաներ դուրս են բերել արգելափակումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: 

Ծղուկ գյուղի ճանապարհին  ձյան չմաքրման և ճանապարհի մերկասառույցի պատճառով 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ չեն կարողացել երթևեկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի սառցակալած լինելու հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են, այդ թվում՝ Volvo մակնիշի բեռնատարը, որի կցորդիչը կախվել է դեպի ձորը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Հովսեփյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները մոտ 20 քաղաքացու տեղափոխել են Գորայքի ժամանակավոր հենակետ, իսկ հետո արգելափակումից դուրս են բերել  70-ից ավելի ավտոմեքենաներ:

Օպերատիվ են գործել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Մի քանի ժամ անց նոր բարեհաճել են ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները ու սկսել  մերկասառույց  ճանապարհը պատել աղ ու ավազով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր