7036 դիտում
13:25 22-12-2017
Արա Զոհրաբյանն Ազգային ժողովից երաշխիքներ է պահանջում, հակառակ դեպքում փաստաբանները կընկճվեն. Aysor.am
Հայաստանի դատական նոր օրենսգրքի նախագիծը, որը նաև սահամանդրական օրենք է համարվում, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության մասին օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել են՝ առանց Փաստաբանների պալատի դիրքորոշումն ու ներկայացրած առաջարկներն հաշվի առնելու, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2017/12/22/%D4%B1%D6%80%D5%A1-%D4%B6%D5%B8%D5%B0%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/1355125]Aysor.am[/url]-ը։
«Ես այստեղ տեսնում եմ նոր ձեռագիր՝ արհամարհելու: Ես ձեզ ասեմ՝ եթե հարցը իրավական դաշտում չի լուծվում, մարդիկ ընտրում են այլընտրանքային ճանապարհներ: Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել հասարակության հետ: Ես չեմ ասում, որ կառավարությունը պարտավոր է մեր բոլոր փաստարկներն ընդունել: Ոչ: Բայց այն փաստարկը, որը չպետք է ընդունի, կարծում եմ՝ պետք է ինտելեկտուալ հարթակում քննարկել ու հասկանալ միմյանց: Պատկերացրեք այսպես՝ վերցնում են առաջարկը նայում ու շպրտում մի կողմ: Այդպես չպետք է լինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով օերնսդրական նախաձեռնությունները, հայտարարեց Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ գործադիրի, օրենսդիրի նման վերաբերմունքը արհամարհանք է փաստաբանական համայնքի, դատական համակարգի նկատմամբ:
Նրա խոսքով՝ ներկայացված նախագծերից, օրինակ, Քաղաքացիական դատավարության օրեսնգրքի շուրջ մտահոգություններ ունի նաև դատական համակարգը:
Փաստաբանական համայնքին անհնագստացնողը, հիշեցնենք, Դատական նոր օրենսգրքով անմիջապես դատավորի կողմից փաստաբանին պատժելն է՝ տուգանելով նրան 100 հազար դրամով: Նկատենք, որ այժմ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդրին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին:
Նոր դատական օրենսգիրքը դատավորին հնարավորություն է տալիս նույնկերպ տուգանել նաև դատախազներին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/22/%D4%B1%D6%80%D5%A1-%D4%B6%D5%B8%D5%B0%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/1355125]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
949 դիտում
18:40 27-03-2014
Արա Զոհրաբյանն ընդունել է Մարկ Կալինինին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»