211652_close_icon

Արա Զոհրաբյանն ընդունել է Մարկ Կալինինին

views-count1093 դիտում article-date 18:40 27-03-2014
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար, ՙՌուսհամագործակցություն՚ Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինին: Հանդիպման ընթացքում Արա Զոհրաբյանը և Մարկ Կալինինը ներկայացրել են իրենց կողմից ղեկավարվող կառույցները, դրանց գործունեության ոլորտները, ինչպես նաև խոսել են կատարվող աշխատանքների և ապագա ծրագրերի վերաբերյալ: Կողմերը նախանշել են փոխգործակցության համար երկկողմանիորեն հետաքրքրություն ներկայացնող ոլորտները և ծրագրերը: Հանդիպման վերջում համաձայնություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը մասնակցելու է Փաստաբանների պալատի կողմից ծրագրվող հանրային իրավագիտակցության բարձրացմանն ուղղված այն ծրագրերին, որոնք առնչվելու են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին` մասնավորապես ռուսական համայնքին:

Նմանատիպ նյութեր