211652_close_icon

Քննարկվել են Երևանի և Մոսկվայի օրենսդիր մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

views-count3128 դիտում article-date 13:01 22-12-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արա Երնջակյանը հանդիպել են Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել գործընկեր երկու քաղաքների օրենսդիր մարմինների գործունեության շուրջ: Հատկանշելով Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված փոխշահավետ ու հաջողված համագործակցությունը` երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Նմանատիպ նյութեր