738 դիտում
20:10 24-09-2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ. քննարկվել են 2 երկրների օրենսդիր մարմինների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ:
Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործուն կապերի համար, ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը խորհրդարանների կարողությունները մեծացնելու եւ նոր մակարդակի հասցնելու գործում՝ ընտրողների հետ տարվող աշխատանքում եւ կրթական ծրագրերում:
Արարատ Միրզոյանն ընդգծել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարեւորությունը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում Ավստրիայի դերակատարությունը:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկու երկրները համատեղ աշխատանքի հեռանկար ունեն խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման եւ խորհրդարանների կարողությունների զարգացման գործում:
Կողմերը նաեւ քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
13:01 22-12-2017
Քննարկվել են Երևանի և Մոսկվայի օրենսդիր մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
1509 դիտում
16:04 14-10-2022
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
298 դիտում
13:34 18-05-2024
Փաշինյանը Դիլիջանում հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին