838 դիտում
19:34 26-06-2015
Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
Կառավարությունում տեղի է ունեցել ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քննարկում: Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են օդային հաղորդակցության արդիականացմանը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպման հնարավորությանը, ռուսական տարբեր ավիաընկերությունների՝ հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
22:51 07-04-2016
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
442 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
568 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1027 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը