211652_close_icon
views-count3543 դիտում article-date 11:21 22-12-2017

Կատալոնիայի անկախականները հաղթել են մարզային խորհրդարանական ընտրություններում

Կատալոնիայի անջատականները պատրաստվում են վերականգնել իշխանությունը երկրամասում: Երեկ կայացած տեղական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ անկախական կուսակցությունները խորհրդարանում մեծամասնություն կունենան: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42450072]BBC[/url]-ն: «Իսպանական պետությունը պարտվեց»,- հեռուստատեսային ելույթում հայտարարել է Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուչդեմոնը: «Կամ Իսպանիայի վարչապետ Ռախոյը փոխում է իր միջոցները, կամ մենք փոխում ենք երկիրը»,- ասել է Պուչդեմոնը: Քվեաթերթերի հաշվարկից հետո պարզվել է, որ անկախական «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» և «Ժողովրդական միություն» կուսակցությունները ստացել են մարզային խորհրդարանի 135 մանդատներից 70-ը, կազմելով մեծամասնություն: «Քաղաքացիներ» կուսակցությունը, որը հանդես է գալիս Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմում մնալու կարգախոսով ստացել է ձայների 25 %-ը կամ 36 մանդատ, կազմելով փոքրամասնություն խորհրդարանում: Ընտրություններին մասնակցել են ընտրողների 80 %-ը: Ենթադրելի է, որ անկախական կուսակցությունները կոալիցիոն կառավարություն կկազմեն:

Նմանատիպ նյութեր