Վրաստանում հանցագործություն կատարած հետախուզվողներն էլ փախչում են Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին մի քանի աղմկահարույց հանցագործությունների մեջ մեղադրվողները հայտնաբերվեցին Վրաստանում: Պարզվում է՝ հարևան Վրաստանում հանցագործություն կատարելու համար հետախուզվողներն էլ փախչում են Հայաստան: Վերջին դեպքը, սակայն, կարելի է նույնիսկ ուշագրավ որակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ 2016թ. Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Լևան Մեքարանաշվիլին Հայաստանում ձեռք է բերել իր նկարով, սակայն ուրիշի կենսորոշիչ տվյալներով կեղծ անձնագիր և 2017 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ից մեկնել:
Բայց Ուկրաինայի ԱԱԾ-ին հաջողվում է հայտնաբերել նրան, որից հետո նա վերադարձվում է Հայաստանի Հանրապետություն: Արդյունքում Լևան Մեքարանաշվիլիին մեղադրանք է առաջադրված փաստաթղթեր կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար, վերջինս կալանավորված է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]