Ունաի Էմերի. Սուպերկլասիկոյում ֆավորիտը «Ռեալը» կլինի
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև դեկտեմբերի 23-ին կայանալիք սուպերկլասիկոյին:
«Ես Մադրիդ եմ մեկնելու՝ կլասիկոյից առավելագույնս քաղելու համար: Այդ թիմերն իրար շատ լավ գիտեն, հետաքրքիր խաղ է լինելու:
«Ռեալը» շատ է ետ մնում «Բարսելոնայից», բայց եթե կլասիկոյում ֆավորիտ կա, ապա դա «Ռեալն» է, քանի որ տանն է խաղում: Այդ գործոնը կլասիկոյում շատ կարևոր է:
Բացի այդ, «Ռեալը» պայքարում է պրիմերայում ինտրիգը պահպանելու համար: Սակայն երբեք չի կարելի մոռանալ նաև «Ատլետիկոյի» մասին:
Առաջնությունում վատ մեկնարկը կարող է զգացնել տալ մրցաշրջանի երկրորդ կեսում: Բոլոր դեպքերում, «Ռեալը» մնում է լավ թիմ: Նրանք Չեմպիոնների լիգայի երկու գավաթ են անընդմեջ նվաճել և Լա Լիգան», ասել է Էմերին: