Ունաի Էմերի. «Ռեալը» չի պատկերացնում, թե ինչ է նրան սպասվում Փարիզում
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ոգևորել է երկրպագուներին՝ «Մարսելի» և «Ռեալի» հետ հանդիպումներից առաջ:
«Մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ունակ: Մրցաշրջանի հանդիպումների մեծ մասում, հատկապես՝ «Պարկ դե Պրենսում»: Մենք մեզ հզոր ուժ ենք զգում, այդ իսկ պատճառով մեր խաղադաշտում հաղթել ենք 17 խաղում անընդհատ:
«Մարսելն» ու «Ռեալը» գիտեն, որ գալու են Փարիզ, բայց նրանք չգիտեն, թե ինչ է իրականում նրանց սպասվում: Դրանք մեր համար կարևոր խաղեր են:
Մենք ամրակուռ թիմ ունենք, ինքնավստահ, այդպիսին կլինի այդ խաղերում: Այդ հանդիպումները կդառնան ՊՍԺ-ի պատմությունը», ասել է Էմերին:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Մադրիդում 1:3 հաշվով պարտվել է «Ռեալին»: