211652_close_icon
views-count13100 դիտում article-date 09:43 03-04-2016

«Ռեալը» սուպերկլասիկոյում ծնկի բերեց «Բարսելոնային». տեսանյութ

Փառահեղ ստացվեց Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կայացած սուպերկլասիկոն` «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև: Առաջին խաղաշրջանում «Ռեալը» դաժան ապտակ ստացավ կատալոնացիներից` սեփական հարկի տակ ջախջախվելով 4:0 հաշվով: Գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ այս անգամ էլ «Բարսելոնան» հեշտությամբ կհաղթի: Թվում էր, թե այդպես էլ կլինի, երբ 56-րդ րոպեին «Բարսելոնան» Ժերար Պիկեի շնորհիվ բացեց հաշիվը: Սակայն 6 րոպե անց «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` շրջադարձ հարվածով հավասարեցնելով հաշիվը: Սակայն հանդիպման «դեսերտը» վերջում մատուցվեց: 83-րդ րոպեին «Ռեալը» մնաց 10 հոգով` երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը: Բայց դա չհուսահատեցրեց մադրիդցիներին, որոնք 85-րդ րոպեին գեղեցիկ խաղարկված կոմբնացիայից հետո 2-րդ գնդակը խփեցին. Հաղթական գնդակն իր հաշվին գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալը» 10 հոգով սենսացիոն հաղթանակ տարավ` 2:1, այն էլ` «Բարսելոնայի» նկատմամբ, այն էլ` «Կամպ Նոու» մարզադաշտում, այն էլ` կամային հաղթանակ: Ավելին, մադրիդցիները կանգնեցրին կատալոնացիների անպարտելի հանդիպումների ռեկորդային շարքը, որը կազմեց 39 խաղ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 69 միավոր և այժմ արդեն 7 միավորով է ետ մնում կատալոնացիներից: «Ատլետիկոն», որը «Բետիսի» նկատմամբ վստահ հաղթանակ տարավ` 5:1, «Ռեալին» գերազանցում է 1 միավորով և ընթանում 2-րդ տեղում: [b] Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր [/b]«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:2 Ժերար Պիկե, 56 - Քարիմ Բենզեմա, 62, Կրիշտիանու Ռոնալդու, 85
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր