211652_close_icon

Աննախադեպ սպորտլանդիա` Քաղսիի դպրոցում. առաջին դասարանցիներն իրենց ծնողների հետ մրցում են միմյանց դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16765 դիտում article-date 18:23 21-12-2017
Դեկտեմբերի 21-ին աննախադեպ մարզական միջոցառում անցկացվեց Կոտայքի մարզի Քաղսի գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցի առաջին դասարանցիների շրջանում անցկացված սպորտլանդիան բացառիկ էր նրանով, որ առաջին անգամ միմյանց հետ մրցում էին ոչ միայն դպրոցի աշակերտներն, այլև նրանց ծնողները: Միջոցառման կազմակերպիչ, դպրոցի ֆիզկուլտուրայի ուուցչուհի Վարսենիկ Վարդանյանի խոսքով՝ այս միջոցառումը միտված է գյուղի երեխաների և երիտասարդների առողջ ապրելակերպի տարածմանը և մասսայականացմանը: «Ես ուզում եմ առողջ ապրելակերպը դառնա հասարակության կենսակերպի անբաժան մասնիկը: Եթե չկա առողջություն, ամեն ինչ ոչինչ է»,-ասաց նա: Միջոցառումն ուղեկցվեց պարային համարներով և անակնկալներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր