211652_close_icon
views-count5279 դիտում article-date 14:54 21-12-2017

Գալուստ Սահակյանը կարծում է, որ ԱԺ նախագահը ընդդիմությանը պետք է իր տեղը ցույց տա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am

Աբսուրդ է 20 րոպե ընդմիջում վերցնել, դա կանոնակարգի խախտում է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, գրում է [url=https://www.aysor.am/am/news/2017/12/21/%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B6/1354646]Aysor.am[/url]-ը։ Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանն ասաց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության», - ասաց նա։ Ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ բացի օրենսդրությունը կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը», - ասաց նա։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/21/%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B6/1354646]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր