211652_close_icon
views-count993 դիտում article-date 14:33 24-05-2014

Հասարակությունը ոչ 5 %-ին է հավատում, ոչ ընդդիմությանը, ոչ իր բարեկամին, ոչ հարազատին. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀԿ 156-րդ համագումարից առաջ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե թեեւ կանխատեսվում է 5 տոկոսնոց աճ, սակայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունները 4,3 % էլ չեն կանխատեսում, ասաց. «Համենայնդեպս մեր նշաձողը դա է եւ պետք է փորձենք իրագործել: Բնական է, եթե չիրագործվի, դա թերություն է եւ կնշանակի, որ չկարողացանք ինչ-որ բան անել: Հուսով եմ, որ հնարավորություններ կան: Այսօր հասարակությունը, ոչ 5 տոկոսին է հավատում, ոչ ընդդիմությանն է հավատում, ոչ իր բարեկամին, ոչ էլ իր հարազատին: Սա ամենավատ ցավն է: Ոչ թե պետք է անընդհատ շեշտենք 5 տոկոսը, այլ միջավայր ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հանգիստ եւ բարեկեցիկ միջավայրում ապրել»,- ասաց ԱԺ նախագահը: Անդրադառնալով ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքներին՝ ասաց, որ մեծ բեռ տանողին մեծ մեղադրանքներ են հնչեցնում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են ճնշել արդեն նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանին, որ կառավարության ծրագրին կողմ քվեարկի, ինչի համար նրան հեռացրին, Գալուստ Սահակյանն ասաց, որ նման բան չի եղել: «Անկախ նրանից, թե կոալիցիա ստեղծվել է, թե ոչ, բոլորին հավասար հնարավորություններ են տրվել»,- ասաց ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր