211652_close_icon
views-count51371 դիտում article-date 21:05 23-03-2016

Արտակարգ դեպք ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում. 26-ամյա վարորդը խմած վիճակում լկտի վերաբերմունք է ցուցաբերել այնտեղ, հարձակվել ոստիկանների վրա և կծել նրանցից մեկի ուսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 20-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 13/1 շենքի բնակիչ, 26-ամյա Սասուն Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 QԼ 807 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Ս. Թադևոսյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ում օրգանիզմում ալկոհոլի չափաբաժինը եղել է 0,60 տոկոս: Ավտոմեքենան «գաի պլաշչադկա» տեղափոխելուց հետո Ս. Թադևոսյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` չի ենթարկվել ոստիկաության աշխատակիցների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել այդ օրը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներին: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Թադևոսյանն էլ հաղորդում է տվել, որ միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` միջադեպից հետո շտապօգնության ավտոմեքենայով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահը, ով մինչև այս պահը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Պարզվել է, որ Ս. Թադևոսյանը կծել է նաև ոստիկանի աջ ուսի հատվածը: Ըստ տեղեկությունների` Ս. Թադևոսյանը նաև մոտ 30 րոպե սանձարձակ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն ոստիկանության աշխատակիցների, այլ նաև իրեն օգնության ձեռք մեկնած պատահական տաքսի մեքենայի վարորդին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Ոստիկանի ուսը կծած, կասկածյալ Սասուն Թադևոսյան[/b] [img]/ups/images/0137199001458753772619659.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր