211652_close_icon
views-count3057 դիտում article-date 09:55 21-12-2017

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Արտաշավանի, Աշտարակի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը 10-20մ, Արմավիրի, Մարալիկի և Ախուրյանի ավտոճանապարհին տեսանելիությունը 30-40 մետր է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր