211652_close_icon
views-count2206 դիտում article-date 11:26 22-10-2016

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան - Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ: Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի և Սևանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղը համեմատաբար թույլ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր