Ձվի գինը սկսել է բարձրանալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ: Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին մի քանի տնտեսվարողներ՝ նշելով, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում: Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չլինի:
Բանն այն է, որ Ամանորի նախաշեմին, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել: Իսկ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվի: Թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն կարողանում մեծ քանակությամբ ձու ներկրել, հստակ հայտնի չէ: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դանդաղել է տնտեսվարողներին ձու ներկրելու թույլտվություն տրամադրելու հարցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]