1373 դիտում
21:22 07-02-2015
Մեկ տարում հացամթերքի գինը աճել է 10.4%-ով, ձվի գինը` 6.2%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հացամթերքի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`4.3% գնաճ:
Ըստ ԱՎԾ-ի` վերջինս հիմնականում պայմանավորվել է բարձր տեսակի հացի՝ 4.5%, սպագետտիի՝ 4.8%, մանկական շիլայի՝ 6.0%, հնդկացորենի՝ 6.6%, ոսպի՝ 6.7%, սիսեռի՝ 6.9%, մակարոնեղենի՝ 10.0%, բլղուրի 14.0% գնաճով: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպիտակաձավարի՝ 1.3%, թխվածքաբլիթի՝ 1.4%, ձավարի՝ 1.8%, լոբու՝ 2.1%, բարձր և առաջին տեսակի ալյուրների՝ համապատասխանաբար 2.1% և 3.7%, բրնձի՝ 3.1%, հաճարի՝ 3.2%, լավաշի՝ 3.2%, առաջին տեսակի հացի՝ 3.3%, ոլոռի 3.9% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.7-14.2% գնաճ, (գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել ք. Կապանում), իսկ մեկում՝ 0.5% գնանկում: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ
ամսվա համեմատ աճել է 4.0%-ով:
Վիճակագրության համաձայն` ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 6.2%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 4.0%-ով:
Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 10.8%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`3.0%-ով:
2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, հրուշակեղենի 0.3-1.2% գնաճ:
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
19:07 02-06-2014
Հայաստանում ձվի միջին գինը աճել է 1.2%-ով
6817 դիտում
10:16 27-03-2021
Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»
2777 դիտում
13:16 30-06-2021
Արարատի մարզում կասեցվել է հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Այս բաժնից
706 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
757 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
745 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը