Այսօր ԱԺ-ում ստեղծված շփոթն առաջացել է Արա Բաբլոյանի հայտարարությունից. Aysor.am
Այսօր առավոտյան Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ ԱԺ դահլիճում առաջացել է շփոթ և քվեարկության դրված նախագիծը Սահմանադրական օրենքի նախագիծ չի եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2017/12/20/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1353894]Aysor.am[/url]-ը։
«Գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելը Սահմանադրական օրենք չէ։ Սահմանադրական օրենք է այն դատական օրենսգրքի նախագիծը, որը ես այսօր ներկայացրել եմ, որովհետև այն նախագիծը, որ ես այսօր ներկայացրել եմ, անդրադարձ է կատարում Սահմանադրությամբ նախատեսված հարցերին ևս», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը։
Դիտարկմանը, թե շփոթն առաջացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երբ հայտարարեց, որ քվեարկության է դրվում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը Սահմանադրական օրենք է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ շփոթն այդտեղից է գալիս..
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/20/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1353894]կայքում[/url]։