211652_close_icon
views-count2674 դիտում article-date 10:25 01-04-2015

Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը 2014 թ. գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունեցել է 34 միլիոն 127 հազար դրամի եկամուտ: Նա որպես աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված միանգամից չորս առանձին գումար է հայտարարագրել՝5 մլն 57 հազ, 3 մլն, 23 մլն 520 հազ. և 969 հազ. դրամ: Իսկ որպես փոխառության դիմաց ստացված եկամուտ հայտարարագրել է 1 մլն 205 հազ. և 374 հազ. դրամ: Եկամուտի կոնկրետ աղբյուրը հրապարակված հայտարարագրերում փակվում են, ուստի անհայտ է, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգավորին որտեղից այդքան աշխատավարձ: Հիշեցնենք, որ պատգամավորը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Սակայն Արա Բաբլոյանը հայտարարագրել է 48 մլն 851 հազ. դրամ, 57 հազա 250 դոլար, 9 հազ. 500 և1րո և 7 հազ. շվեյցարական ֆրանկ դրամական միջոց»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր