211652_close_icon
views-count185803 դիտում article-date 13:58 20-12-2017

Ոստիկանության Երևան քաղաքի քրեականի պետը վնասազերծել է մինչև ատամները զինված հանցագործին, ով սպանել էր քննիչին ու դատախազին, իսկ նրան փորձում էր սպանել բարձրաստիճան ոստիկանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն տևական ժամանակ է՝ հանրապետությունում հանրության կողմից ճանաչված ու սիրված Գոռ Վարդանյանը նոր ժանրի մարտաֆիլմ է նկարահանում, որը հանդիսատեսի դատին կհանձնվի 2018 թվականին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմը նվիրված է Ոստիկանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին և էպիկետրոնում շնաձկներ են. բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գլխավոր դերակատարներից է նաև Գ. Վարդանյանը, ով մարմնավորում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետին։ Հիմնական կասկածյալը անարդարության զոհ դառնալուց հետո սպանում է քննիչի, դատախազի և փորձում է մեկ այլ չինովնիկի նկատմամբ էլ հաշվեհարդար տեսնել, սակայն, ի վերջո, Երևանի Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետին հաջողվում է մինչև ատամները զինած կասկածյալին վնասազերծել, իսկ կասկածյալին դեպքի վայրից տեղափոխելու ժամանակ մեկ այլ բարձրաստիճան ոստիկան փորձում է սպանել նրան, սակայն դա նույնպես կանխվում է գլխավոր հերոսի կողմից։ Իսկ բարձրաստիճան ոստիկանը փորձում էր սպանել, քանի որ նա մինչև կոկորդը թաթախված է քրեական աշխարհում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+

Նմանատիպ նյութեր