211652_close_icon
views-count2236 դիտում article-date 17:35 20-12-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 19-ից 20-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 5, խարդախության 4, անձի առևանգման, ավազակային հարձակման, յուրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և խարդախության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր