Փրկարարները 8 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Դեկտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: