«Ատլետիկոն» ՖԻՖԱ-ին բողոք կներկայացնի «Բարսելոնայի» դեմ
«Ատլետիկոն» ՖԻՖԱ-ին բողոք կներկայացնի «Բարսելոնայի» դեմ՝ հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր տրանսֆերի առթիվ:
Մադրիդյան ակումբը դժգոհ է կատալոնացիների՝ ներքին հարաբերությունների գծով տնօրեն Գիլերմո Ամորի այն հայտարարությունից, թե «Բարսելոնան» բանակցություններ է վարել 26-ամյա ֆրանսիացու հետ:
«Ատլետիկոն» որոշել է պաշտոնական բողոք ներկայացնել «Բարսելոնայի» գործողությունների առթիվ, թեպետ ներկայումս թիմերի միջև հարաբերությունները բավական լավ մակարդակի վրա են:
Նշվում է, որ Գրիզմանն ինքն արդեն որոշում է կայացրել տեղափոխվել «Բարսելոնա»: