211652_close_icon
views-count3774 դիտում article-date 16:17 27-08-2018

ՊՍԺ-ն սպառնացել է «Բարսելոնայի» դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ-ին

ՊՍԺ-ն դժգոհ է իր կիսապաշտպան Ադիրեն Ռաբյոյի շուրջ «Բարսելոնայի» վարքագծից: Ֆրանսիական ակումբը կատալոնացիներին զգուշացրել է, որ կարող է ՖԻՖԱ-ին դիմել՝ Ռաբյոյի հետ նրանց շփումների համար: ՊՍԺ-ն համարում է, որ «Բարսելոնան» ուղիղ կապ է հաստատել Ռաբյոյի գործակալի հետ, ինչն արգելված է, եթե խաղացողի պայամանագիրը չի ավարտվում կես տարի անց: Իր հերթին, «Բարսայում» զարմացել են փարիզցիների նման դիրքորոշմամբ: Կատալոնական ակումբում գտնում են, որ ՊՍԺ-ն նույնպես փորձել է կոնտակտի մեջ մտնել Իվան Ռակիտիչի հետ: Բացի այդ, «Բարսելոնայի» ղեկավարությունը ՊՍԺ-ին տեղյակ էր պահել Ռաբյոյի նկատմամբ հետաքրքրվածության մասին:

Նմանատիպ նյութեր