211652_close_icon
views-count6765 դիտում article-date 11:51 04-01-2016

Թուրքիան Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը բողոք կներկայացնի

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներում բողոք է ներկայացնելու ՌԴ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների համար, հաղորդում է թուրքական Daily Sabah թերթը: Էլիթաշի խոսքով՝ իր «իրավունքները պաշտպանելու համար» Թուրքիան դիմելու է միջազգային բոլոր դատարաններին և ներկա պահին իր երկրի իշխանություններն ապացույցներ են փնտրում, որ Ռուսաստանը խախտել է միջազգային առևտրի կանոնները: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցելուց հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Օուտինը հրամանագիր ստորագրեց թուրքական մի շարք սննդատեսակների ներմուծման արգելքի մասին: Կասեցվել է նաև երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմը, հետաձգվել չարթերային թռիչքները, արգելվել է նաև ռուս գործաուների կողմից Թուրքիայի քաղաքացիներին աշխատանք տրամադրելը:

Նմանատիպ նյութեր