211652_close_icon
views-count43609 դիտում article-date 16:17 19-12-2017

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Շահումյան գյուղի դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է 79-ամյա տղամարդու դի

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղում հատնաբերված տղամարդու դիակի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։10-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցի շտապբուժօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Շահումյան գյուղ, որտեղ տեղի դպրոցի կաթսայատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 79-ամյա Ռազմիկ Դավթյանի դին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքնննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր