8742 դիտում
12:52 19-12-2017
Էրդողանի մարդիկ բռնցքամարտիկների են գնել՝ նրանց հայերի և քրդերի բողոքի ցույցերին ներգրավելու համար. DW
Գերմանիայում գործող Osmanen Germania բռնցքամարտի ակումբին թուրքական իշխանությունները մեծ գումարներ են տվել՝ զենք գնելու, ինչպես նաև Գերմանիայում Էրդողանի դեմ հանդես եկողներին ճնշելու համար։
Ինչպես հաղորդում է Deutche Welle-ը, այդ են վկայում գերմանական ZDF հեռուստաալիքի Frontal 21 հաղորդման և Stuttgarter Nachrichten օրաթերթի հետաքննության արդյունքները։
Ակումբը, որն իրեն անվանում է «եղբայրություն«, վաղուց է գտնվում Գերմանիայի իշխանությունների տեսադաշտում։ Այն ունի 20 մասնաճյուղ և 2500 անդամ՝ Գերմանիայի ողջ տարածքում։
Ոստիկանության տվյալներով՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքն ակումբի ղեկավարությանը ուղիղ կամ միջնորդների միջոցով գումարներ է փոխանցել։ Ամենայն հավանականությամբ Քյուլյունքը մեղսակից է 2016 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիաների կազմակերպման մեջ։
Եվս մեկ վստահորդ է ակումբի նախկին ղեկավար Մեհմեթ Բաղչին, ով 2015 թվականից գտնվում է կալանքի տակ և սպասում է դատարանի վճռին։ Կալանքի տակ է նաև ակումբի փոխնախագահ Սելչուկ Շահինը։ Գերմանական ծառայությունները արձանագրել են, թե ինչպես է Քյուլյունքը գումար տվել ակումբի անդամներին։
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
22:14 16-08-2024
Լուկաշենկոն բողոքի ցույցերին մասնակցելու համար դատապարտված 30 մարդու ներում է շնորհել
1633 դիտում
23:19 05-10-2024
Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են պաղեստինամետ և իսրայելամետ ցույցերին. 15 մարդ ձերբակալվել է
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
898 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1108 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին