211652_close_icon
views-count3877 դիտում article-date 13:47 31-08-2016

Թուրքիան Գերմանիային մեղադրել է «քաղաքակիրթ ռասիզմի» մեջ

Թուրքիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Օմար Չելիքը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովում Գերմանիայի ներկայացուցիչ Գյունթեր Էթթինգերի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան դժվար թե դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «քաղաքակիրթ ռասիզմի» նման է, հաղորդում է Reuters-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թվային տնտեսության ու տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հայտարարել էր, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը հնարավոր կլինի միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո։ «Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ-ի համար։ Սակայն կառույցին նրա անդամակցությունը ներկայիս պայմաններում և մինչև հաջորդ տասնամյակը պարզապես անհնարին է։ Ավելի շուտ, այդ մասին հնարավոր կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո»,-ասել էր եվրահանձնակատարը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Բրյուսելը կարող է չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի 1-ը, եթե թուրքական իշխանությունները կարողանան կատարել բոլոր պահանջները՝ դադարեցնել զանգվածային ձերբակալությունները և փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը։ Իր հերթին էլ Էրդողանը մեղադրել էր ԵՄ-ին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը տեղի կունենա 2023 թվականից ոչ ուշ։

Նմանատիպ նյութեր