«Էսպանյոլը» Սուարեսին մեղադրել է ռասիզմի մեջ. տեսանյութ
Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վիճաբանության մեջ է մտել «Էսպանյոլի» կիսապաշտպան Պապակուլի Դիոպի հետ:
«Էսպանոլը» պնդում է, որ Սուարեսը ռասիստական բնույթի արտահայտություններ է արել Դիոպի հասցեին, որից հետո վերջինս հունից դուրս է եկել և կարմիր քարտ ստացել:
Նշենք, որ Սուարեսի կարիերայում նման դեպք է եղել, երբ նա ռասիստական արտահայտություններ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին, երբ հանդես էր գալիս «Լիվերպուլի» կազմում: Դրա համար Սուարեսը որակազրկվեց 8 խաղով: