211652_close_icon
views-count1499 դիտում article-date 21:26 15-09-2015

«Լիվերպուլի» նախկին հարձակվողը Ջերարդին մեղադրել է ռասիզմի մեջ

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Էլ Հաջի Դիուֆը թիմի նախկին ավագ Սթիվեն Ջերարդին մեղադրել է սևամորթների հանդեպ հակակրանքի մեջ: Նշենք, որ Դիուֆը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2002-2005 թվականներին: Օրերս Ջերարդը հայտարարել էր, որ թիմի նախկին սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելին երբեք համաշխարհային մեծության աստղ չի դառնա: «Բոլորը կարող էին տեսնել, թե ինչպես Ջերարդը Բալոտելիի կյանքը «Լիվերպուլում» անտանելի դարձրեց: Իսկ ես Մարիոյին զգուշացրել էի. «Լիվերպուլը» այն ակումբը չէ, որը գրկաբաց է ընդունում սևամորթներին: Եթե վերջիններս անգլիացիներ չեն, ապա ոչ մի հնարավորություն չունեն: Բոլորին է հայտնի, որ Ջերարդը սևամորթներին երբեք չի սիրել: Երբ ես խաղում էի «Լիվերպուլում», նրան հասկացնել տվեցի, որ չնայած նրան, որ սևամորթ եմ ու անգլիացի չեմ, չեմ հանդուրժի նրա անիմաստ հեգնանքները: Այդ ժամանակահատվածում նա ոչ մի անգամ աչքերիս չի նայել», ասել է Դիուֆը:

Նմանատիպ նյութեր