Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հավանականությամբ կդառնա Միլանի «Ինտերի» խաղացող:
Իտալական ակումբը քննարկում է հայ ֆուտբոլիստի տրանսֆերը նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: Մխիթարյանն արդեն տվել է իր համաձայնությունը՝ տեղափոխվել «Ինտեր»:
Այժմ մնացել է լուծել մեկ հարց՝ տեղափոխության ձեւաչափը. վարձավճար, կամ լիարժեք տրանսֆեր արդեն այս ձմռանը:
Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը: