14566 դիտում
12:13 18-12-2017
Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել, ևս մեկ հայ հիվանդանոց է տեղափոխվել
Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը հայ է: Այդմասին հայտնում է [url=https://www.stav.kp.ru/online/news/2966129/]stav.kp.ru[/url] կայքը։
Դեպքը տեղի է ունեցել Բուդյոնովսկ-Արզգիր մայրուղու վրա: Նշվում է, որ ВАЗ-211440 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ բնակիչ էր, անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել է ВАЗ-21102 մակնիշի մեքենային:
Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայ և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ:
Ավելի ուշ պարզվել է, որ մահացածն ընդամենը 1 տարվա վարորդ է եղել:
Նմանատիպ նյութեր
30675 դիտում
09:36 07-08-2016
Ստավրոպոլում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 9 մարդ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4948 դիտում
20:46 02-08-2019
Ստավրոպոլում տեղի ունեցած վթարից տուժածներին տեղափոխել են Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց
Այս բաժնից
844 դիտում
22:07 08-02-2025
Արամ Ա-ն իր օրհնությունն է տվել Լիբանանի կառավարությունում նախարար ընտրված Նորա Պայրաքթարյանին
886 դիտում
20:54 08-02-2025
Հայաստանը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն ամրապնդելու իր պատրաստակամությունը․ Փաշինյան