Ստավրոպոլում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 9 մարդ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 01:00-ի սահմաններում Ստավրոպոլի երկարասաի «Կովկաս» դաշնային մայրուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Lada Priora մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ford Scorpio մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Lada Priora-ի վարոդն ու 4 ուղևորները, ինչպես նաև Ford Scorpio-ի վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: Ford Scorpio-ի ուղևորներից ևս մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ըստ ոստիկանության տվյալների՝ Lada Priora-ի 23-ամյա վարորդը Կարաչաևո-Չերկեսիայի բնակիչ էր, ով նախկինում 20 անգամ խախտել էր Ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ 2016 թ-ին նա զրկվել էր ավտոմեքենա վարելու իրավունքից: