Ճապոնիայում ժամանցային կենտրոնում առաջացած հրդեհի հետևանքով կա 4 զոհ
Ճապոնիայի Սայթամա պրեֆեկտուրայում խոշոր հրդեհ է բռնկվել ժամանցային կենտրոնում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Հրդեհի հետևանքով այս պահին հայտնի է 4 զոհի մասին՝ 3 տղամարդ, մեկ կին:
Հաղորդվում է, որ այս պահին կան նաև անհետ կորածներ:
Հրդեհի առաջացման հանգամանքները պարզվում են: