Բիտկոինի կուրսն առաջին անգամ հատել է 18 հազ. դոլարի սահմանը
Այսօր բիտկոինի կուրսն առաջին անգամ հատել 18 հազ. դոլարի սահմանը: Օրվա ընթացքում տարբեր բորսաներում կրիպտովալյուտայի արժեքը մի քանի անգամ հաղթահարել է 18 հազ. դոլարի սահմանը ու մի փոքր նվազել: Օրվա երկրորդ կեսին նրա արժեքը նորից բարձրացել է 18 հազարից:
2017թ. օգոստոսից բիտկոինի արժեքը ռեկորդային տեմպերով սկսեց աճել: Եթե օգոստոսի սկզբում այդ կրիպտովալյուտայի արժեքը հատեց 3 հազ. դոլարի սահմանը, մեկ ամիս հետո՝ 5 հազարի եզրը, ապա նոյեմբերի վերջում բիտկոինն արժեր արդեն 10 հազ. դոլար:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բիտկոինը նորից կտրուկ թանկացավ: Այժմ բիտկոինի կապիտալիզացիան հասել է 270 մլրդ դոլար: