211652_close_icon
views-count1258 դիտում article-date 11:48 26-05-2016

Brent նավթը 2015 թ-ի նոյեմբերից առաջ անգամ հատել է 50 դոլարի սահմանը

Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվորեն բարձրանալ: Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, Brent էտալոն նավթի գինը 2015 թվականի նոյեմբերից առաջին անգամ բարձրացել է 50 դոլարից, ինչը վկայում են բորսաների տվյալները: Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 04:27-ին Brent_ի հուլիսյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում աճել է 0.28 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 50.02 ԱՄՆ դոլար: WTI տեխասյան նավթի հունիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է 0.56 %-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49.84 ԱՄն դոլար: Նավթի գներն աճում են վերջին շաբաթում ԱՄՆ-ի նավթի կոմերցիոն պաշարների կրճատման տվյալների ֆոնին՝ միանգամից կրճատվելով 4.2 մլն բարելով, ինչը վերլուծաբանները չէին կանխատեսել:

Նմանատիպ նյութեր