Brent նավթի գինը հատել է 50 դոլարի սահմանը
Նավթի համաշխարհային գների աճ է գրանցվել միջազգային առևտրի բորսաներում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Brent էտալոն նավթի օգոստոսյան ֆյուչերսների մատակարարումների արժեքն այսօր առավոտյան բարձրացել է 0,89 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50,09 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է WTI տեխասյան թեթև նավթին, ապա նրա հուլիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1,05 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49,14 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Վիեննայում կայացած OPEC-ի երկրների հանդիպման արդյունքում չի հաջովել պայմանավորվածություն ձեռք բերել նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ:
Այդուհանդերձ, հանդիպումից անմիջապես հետո նավթի գները բարձրացել են ՄԱՆ-ում նավթի պաշարների նվազման մասին տեղեկությունների ֆոնին: Բացի այդ, հանդիպումից հետո Վիեննայում Սուդյան Արաբիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը մտադիչ չէ ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: