Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Չելսի» - ՊՍԺ (2:0) խաղից հետո հյուրերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջորդ փուլ դուրս գալու համար շնորհավորել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Հավելենք, որ «Չելսի»-ն կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ: Այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր փարիզյան ակումբի 3:1 հաշվով հաղթանակով: