Ռուբեն Հայրապետյան. Բոլորդ էլ գիտեք, թե Մխիթարյանի հետ կապված խնդրի պատճառը ինչն է. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 15-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբում կայացավ ՀՖՖ-ի կողմից տեղադրված արհեստական ծածկով երկու խաղադաշտերի բացման արարողությանը, որին ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ Գործկոմի անդամները, ՀՖՖ և «Բանանց» ակումբի պաշտոնատար անձինք:
Բացման արարողությունը կատարեցին ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և Բանանց ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը:
Արարողությունից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: