211652_close_icon
views-count5085 դիտում article-date 13:38 15-12-2017

Եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարությունում

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակություններին: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական և հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց երեք երկրների միջև բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությանը, միջկառավարական և միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Կարեն նազարյանը շնորհակալություն հայտնեց հունական ու կիպրական կողմերի ցուցաբերվող անվերապահ աջակցության համար։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների խաղաղ կարգավորման հարցում միմյանց դիրքորոշումներին աջակցելու ու միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափերում ընթացող միջնորդական ջանքերին սատարելու ուղղությամբ: Եռակողմ հանդիպմանն առանձնակիորեն ընդգծվեցին սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը և արտերկրում համայնքային կառուցների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խթանման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր