3559 դիտում
23:42 14-12-2017
Դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է շփման գծում սարքավորումների տեղադրման հետ. Սերժ Սարգսյան
Դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է շփման գծում սարքավորումների տեղադրման հետ: Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում։ «Տեւական ժամանակ առաջ, դրանց տեղադրումից հետո, երկու-երեք փորձ եղան, որոնք ձախողվեցին մեծ կորուստներով, եւ այժմ, այո, դիվերսիաների հնարավորությունը նվազել է»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով. «Հավատացած եղեք, որ ունենք կոնկրետ քայլեր, որ կբացառեն այլ գործողություններ եւս։ Երբ ասում էինք, որ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կբացառվեն այլ գործողություններ եւս»։
Նախագահի խոսքով, բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է նոր սպառազինություններով, կառուցվածքային փոփոխություններ են եղել։ «Մենք մի քանի ամսից ապրելու ենք մի երկրում,, որտեղ փոխվում է կառավարման համակարգը։ Եւ պետք է այնպիսի փոփոխություններ լինեն զինված ուժերում, որ անցումը լինի շատ հարթ։ Միշտ չէ, որ հանարվորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր իրականացնել։ Հիմա մենք մի կողմից հնաավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորել բարեփոխումները, մյուս կողմից դա անհրաժեշտ է»,- ասել է նախագահն ու հավելել. «Բանակը տեւական ժամանակ բավարարվել է նրանով, ինչ հատկացրել են բանակին։ Հիմա մի փուլ պետք է, որ մի քիչ ավելին անենք բանակի համար, եւ դրա հնարավորությունները կան»։
Սերժ Սարգսյանին չեն մտահոգում այն վարկանիշները, թե Հայաստանը դառնում է բանակ-պետություն։ «Մենք պարտադրված ենք դա անել։ Մի կողմից մեզ մեղադրում են, թե ավելի թույլ ենք, Ադրբեջանը։ Մյուս կողմից ասում են ռազմականացված ենք։ Մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները։ Ապրիլին էլ ցույց տվեց, որ մեզ ավելորդություններ թույլ չենք տվել»,- նշել է նա։
Նմանատիպ նյութեր
40348 դիտում
00:04 04-09-2014
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և հաղորդավար Ավետ Բարսեղյանի երգը՝ նվիրված օգոստոսյան դիվերսիաների հերոսներին
14138 դիտում
10:40 24-10-2017
Ադրբեջանը դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1006 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
847 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1186 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին