Ադրբեջանը դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով հարցին, թե առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին գործողությունները, նշել է.
«Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք:
Չնայած դրան՝ չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք և չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երևույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել և ասել էս ինչ նոր երևույթ է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]