Իսրայելապաղեստինյան խնդրի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացվում ԵԽԽՎ-ում
Փարիզում, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, տեղի է ունենում քննարկում Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին իր Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նիստին մասնակցում են Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
Քննարկման արդյունքում Հանձնաժողովը առաջարկել է Վեհաժողովին ձմեռային նստաշրջանի ընթացքում անցկացնել հրատապ քննարկում հետևյալ վերտառությամբ. «Իսրայելապաղեստինյան խաղաղության գործընթաց. Եվրոպայի խորհրդի դերը»։