8435 դիտում
16:59 14-12-2017
Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը. Է. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Դարյուս Սկուսեւիչյուսի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի եւ առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերը: Անդրադառնալով հայ-լիտվական քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակություն են հայտնել առեւտրի ակտիվացման կապակցությամբ եւ ընդգծել այդ ոլորտում առկա մեծ ներուժը:
Զրուցակիները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:
«Թուրքիան անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը դատապարտելի եւ անթույլատրելի է: Ավելին, Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը ոչ թե նպաստում է տարածաշրջանային կայունությանը, այլ, ընդհակառակը, խրախուսում է Ադրբեջանին ռազմատենչ քաղաքականության իրականացման հարցում: ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը»,-փաստել է պարոն Շարմազանովը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը պատմական է»,-ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Նմանատիպ նյութեր
3804 դիտում
16:01 24-09-2018
Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանով
3937 դիտում
17:20 24-05-2018
«Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
919 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան