211652_close_icon
views-count7379 դիտում article-date 16:00 14-12-2017

Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը կպարզեցվի

Կառավարության նիսոտւմ վարչապետը կարևորել է հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման խնդիրը: «Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքանակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, համապատասխան դիմումների մերժման հիմքերը հստակ չեն, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում»,- ասել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամյսա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին։ Ըստ անհրաժեշտության՝ հարցը կքննարկվի շահագրգիռ այլ մարմինների հետ։

Նմանատիպ նյութեր